Մոսկվայում Փաշինյանին դիմավորել են Հայաստանի դեսպանատան դիմաց կազմակերպված հանրահավաքով, հաղորդել է Baza-ն։
Մոտ 300 մարդ, այդ թվում՝ հոգևորականներ, ակտիվիստներ և հատուկ նշանակության զորքերի զինվորներ, հավաքվել էին Հայկական նրբանցքի շենքի մոտ։ Ցուցարարները հակասահմանադրական են անվանել հանրապետության իշխանությունների կողմից հոգևորականներին և գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումները։
Մոսկվայում բողոքի ցույցը կազմակերպվել էր հատուկ Փաշինյանի ժամանման համար։ Հայաստանի վարչապետի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել մայրաքաղաքում։ Ավելի վաղ ինքնաթիռը չէր կարողացել վայրէջք կատարել փակ օդային տարածքի պատճառով և ուղղություն էր վերցրել դեպի այլընտրանքային օդանավակայան։ Գիշերային անօդաչու թռչող սարքի հարձակումը հետաձգել է ավելի քան 170 չվերթ Մոսկվայի օդանավակայաններում։
Աղբյուրը՝ tert.am









