Foto

Համայնքային ոստիկաններն ու Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Համայնքային ոստիկաններն ու Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի և Ոստիկանության գվարդիայի ծառայողները հանցագործության կանխման, նախականխման և հայտնաբերման նպատակով դեկտեմբերի 8-ին Աբովյան քաղաքում համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս Հատիսի փողոցում ստուգման նպատակով մոտեցել են մի քաղաքացու, որի վերարկուի գրպանում ակնհայտ երևացել է զենքի նմանվող առարկա: Նա հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Կոտայքի բաժին:

Անձնական խուզարկությամբ Բյուրեղավանի բնակիչ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ և 93 փամփուշտ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: