Foto

Սպանության դեպքերն աճել են. միայն հունվար-հոկտեմբեր ամիսներին 68 դեպք է գրանցվել

2025 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին հանրապետությունում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 19-ով աճել է արձանագրված սպանությունների թիվը։

 ԱՎԿ-ի տվյալներով՝  այս տարի 10 ամսում գրանցվել է 68 սպանության դեպք, նախորդ տարվա 49-ի փոխարեն։

10 ամսում գրանցված սպանությունների վիճակագրությունն ընդհանուր առմամբ 1 133 է։ Նշենք, որ վիճակագրության մեջ ներառվում են նաև հանկարծամահերը։

Aysor.am-ի դիտարկմամբ՝ արձանագրվել է սպանության դեպքերի և սպանության փորձի նույնքան՝ թվով 68 դեպք։

ՀՀ-ում սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025թ.-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 144 դեպք՝ նախորդ տարվա 151-ի փոխարեն։ Գրանցված հանցագործություններից 89-ը եղել են միայն սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։

Ընդհանուր առմամբ մարդու դեմ ուղղված 5 053 հանցագործություն է գրանցվել։