Foto

Հերթական անգամ պարզվեց՝ Սերժ Սարգսյանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանն է

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Կարդացի Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին ու հպարտություն ապրեցի,որ ՀՀ-ն ունեցել է նման պետականամետ ու ազգային շահը պաշտպանող նախագահ։

Թե բա ՝ կհրապարակենք Սերժ Սարգսյանի նամակը։

Հրապարակեցի՞ք, մոլոդեց։

Եվ հետո՞…

Հերթական անգամ պարզվեց,որ Սերժ Սարգսյանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանն ու ջատագովն է:

Բանակցությունները տորպեդահարում է Ադրբեջանը։

Համանախագահների անհասցե հայտարարությունները «ջուր են լցնում Ալիեւի ջրաղացին»։
Հայաստանը պատրատ է փոխզիջումների,բայց ոչ թե միակողմանի զիջումների։
Արցախի ինքնորիշման իրավիւնքը ՝ Սերժ Սարգսյանի համար «կարմիր գիծ» է։
Ադրբեջանը փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով ու խախտում է ռազմական բալանսը։
Սրանք թեզեր են,որոնք պաշտպանում են ՀՀ ու Արցախի շահերը։

Այս նամակը դրական արդյունք էլ տվել է. դրանից հետո ՀՀ՚-ն ՌԴ -ի հետ կնքեց 300 մլն դոլար արտոնյալ պայմաններով ռուսական զենքի ներքին գործարանային գներով ձեռքբերման պայմանագիր։
Եվ նույնիսկ 2019-ին Նըկոլին առաջարկված փաթեթով հանրաքվեով էր որոշվելու Արցախի ճակատագիրը։

Ի՞նչ արեց Նիկոլը։

Հանձնեց Պրահայում Արցախն Ալիեւին։

Սերժ Սարգսյանի պետական մտքի 1 տոկոսը որ Նիկոլն ու իր թիմն ունենային,ազգովի չէինք գնա «թուրքերին նոքյար դառնալու ճամփով»»։