Foto

Արցախի Քաշաթաղ շրջանում հրդեհ է բռնկվել

Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է հրդեհը, որ բռնկվել էր նախօրեին Քարվաճառի շրջանում: Ադրբեջանի ԱԻՆ-ը նշում է, որ հրդեհը բռնկվել է անտառային հատվածում:

Կրակն այսօր տարածվել է նաև Քաշաթաղի շրջանում:

Նշվում է, որ քամոտ եղանակը և դժվարանցանելի տեղանքը բարդացնում են հրդեհաշիջման աշխատանքները, սակայն աշխատանքները շարունակվում են։