Foto

Ինչ հարցեր է քննարկելու այսօր եպիսկոպոսաց ժողովը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր նշանակված է եպիսկոպոսաց ժողով, որին մասնակցելու են Հայաստանում գործող բոլոր 20 եպիսկոպոսները: Քննարկելու են մի շարք հարցեր, հատկապես Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, օրակարգում է նաեւ Արշակ Սրբազանի հարցը: Դեռ օրեր առաջ Վեհափառի հրամանով հանձնախումբ է ձևավորվել, որը պետք է քննի Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ տարածվող ասեկոսեները և պարզի` արդյոք գաղտնի նկարահանված տեսանյութերը համապատասխանում են իրականությանը և ինչպես են դրանք պատրաստվել:

Երեկվանից իշխանական կայքերը հրապարակել են վեհափառին ուղղված հանձնաժողովի անդամների դիմումը, որով նրանք պահանջում են Արշակ սրբազանի ծառայությունը «սառեցնել»` մինչև քննության ավարտը: Նրանք հորդորում են կաթողիկոսին առժամանակ կասեցնել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի պաշտոնավարումը բոլոր պաշտոններում և ծառայությունը եկեղեցում: