Foto

ՀՀ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահին

Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելեց Վրաստանի խորհրդարան։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլի հետ։

Ընդունելությունից հետո Հայաստանի ու Վրաստանի պատվիրակությունների միջև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։

ՀՀ նախագահը նոյեմբերի 19-ից 20-ը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն արդեն հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։ Նախագահ Խաչատուրյանը նոյեմբերի 20-ին կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։