Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ակնալիճ գյուղի բնակիչ 32-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է զենք-զինամթերք։
Տեղեկությունը ստուգելու նպատակով նոյեմբերի 18-ին ոստիկաններն այցելեցին տղամարդուն:
Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը ներկայացրեց մեկ ատրճանակ և ողորկափող որսորդական մեկ հրացան` ութ փամփուշտով։
Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, իսկ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Հանգամանքները պարզվում են:









