Foto

Գևորգ Պապոյանը Թբիլիսիի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանով հայկական կոնյակով բեռնված մեքենաների անխոչընդոտ անցման հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական բրենդիով (կոնյակ) բեռնված մեքենաների արագ և անխոչընդոտ անցմանը, կոնյակի իզոտոպային բաղադրության փորձաքննության արդյունքների փոխադարձ ճանաչմանը վերաբերող հարցեր։