Բաղրամյան 26-ում որոշում է կայացվել ձևավորել երեք քարոզչական խմբեր, որոնցում ընդգրկված են լինելու լրագրողներ, «ընդդիմադիր» կուսակցական գործիչներ, «ընդդիմադիր պատգամավորներ», վերլուծաբաններ, քաղաքագետներ, երիտասարդ ակտիվիստներ և այլն: Խմբերից յուրաքանչյուրն ունի իր համակարգողը, որը ստանալու է ցուցումները և կազմակերպելու է աշխատանքները: Այդ խմբերից մեկը գործելու է Հովիկ Աբրահամյանի, մյուսը` Սեյրան Օհանյանի, երրորդը` Վլ. Գասպարյանի դեմ: Խմբերում հավաքագրումներ անելիս առաջարկվում են բավական խոշոր աշխատավարձեր և այլ արտոնություններ:
Դատելով այս ամենից, Ս. Սարգսյանը ցանկանում է ապահովել անհրաժեշտ հասարակական տրամադրություններ` իշխանության ներսում անակնկալ փոփոխություններ կատարելու համար: Այդ նպատակով ներգրավվելու է ողջ կլիենտուրան: Ենթադրվում է, որ նախապատրաստվելու են հոդվածներ, հարցազրույցներ, «բացահայտումներ», հրաժարականի պահանջներով քաղաքացիական ակցիաներ և այլն:
Հրանտ Ենոքյանի ՖԲ էջից