Մոտեցավ ավարտին Վաղարշապատի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Կյանքում շատ ընտրաշավների եմ մասնակցել, շատ ընտրարշավներ եմ կազմակերպել։ Վաղարշապատն այս առումով բացառիկ էր, նախևառաջ, մարդկային շփումների ու թիմային աշխատանքի առումով։ Երբ աչքերիդ առջև ձևավորվում է թիմդ, որը, գուցե, չունի փորձառություն, բայց ունի անսահման հավատ և նվիրվածություն, երբ ճանաչում ես մարդու, ով կենդանի օրինակ է կամքի, մաքառման, տոկունության ու հաղթանակի, երբ մարդկանց աչքերում տեսնում ես անկեղծ
ժպիտներ ու խարխափող խավարից դուրս գալու լույսի շողեր, հասկանում ես, որ պետք է միշտ առաջ նայել, պետք է առաջնորդել մեր ժողովրդին իրական խաղաղության ու արժանապատիվ կյանքի ճանապարհով։