Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, այսօր կայացել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործով նախնական դատալսումները։ Դատական նիստի մեկնարկին Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ մեղադրական եզրակացությունը չի ստացել, ապա՝ միջնորդեց վերադարձնել առգրավված իր անձնական իրերը, այդ թվում՝ մեքենան, հեռախոսը, համակարգիչը և անձը հաստատող փաստաթղթերը։ Նշված անձնական իրերը գործով ճանաչված չեն որպես իրեղեն ապացույց։
Բացի այդ, անձը հաստատող փաստաթղթի բացակայության պատճառով փաստաբանը զրկված է նաև մեղադրական եզրակացությունը ստանալու, ՔԿՀ-ներում որպես պաշտպան իր պաշտպանյալին տեսակցելու հնարավորությունից։ Դատարանը միջնորդությունը բավարարեց։ Նկատի ունենալով, որ Կոչուբաևը չի ստացել մեղադրական եզրակացությունը՝ դատական նիստը հետաձգվեց։
Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 12-ին, ժամը 11։00-ին։
Մանրամասները՝ «Փաստինֆո»։









