Foto

Վազգեն Սաղաթելյանը ևս ձերբակալվեց. փաստաբան

«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։ 

Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգել էր, որ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։  Այնուհետև նա գրել էր. «Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։ Նույնը հավանաբար Վազգենին։ Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն»։ 

Փաստաբան Արսեն Բաբայանն էլ հայտնում է, որ ԱԱԾ դիմակավորված անձինք, քննիչի մասնակցությամբ խուզարկություն են իրականացնում Վազգեն Սաղաթելյանենց տանը:

Նշենք, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «Իմնեմնիմի» փոդքասթն են վարում, որտեղ օրեր առաջ հյուրընկալվել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ 

Այդ հարցազրույցից հետո Ալեն Սիմոնյանը գրառում էր արել՝ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի հասցեին ասելով «շն տղաներ»։

Դրանից հետո «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարները Ալեն Սիմոնյանին անվանել էին «անասուն», իսկ նրա մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցրել։ Բացի այդ, եթերներից մեկի ժամանակ հնչեցրել են արտահայտություններ, որոնք գնահատվել են, որպես սպառնալիք: