Foto

«Անտիֆեյք»-ի գրասենյակում իրականացվում է խուզարկություն. Մելիքյան

«Անտիֆեյք»-ի գրասենյակում եմ։ Իրականացվում է խուզարկություն։ Վերցվում է ողջ տեխնիկան»։ Այս մասին ահազանգում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Ավելի վաղ Ռուբեն Մելիքյանն ահազանգել էր, որ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։  Այնուհետև նա գրել էր. «Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։ Նույնը հավանաբար Վազգենին։ Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն»։ 

Նշենք, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «Իմնեմնիմի» փոդքասթն են վարում, որտեղ օրեր առաջ հյուրընկալվել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ 

Այդ հարցազրույցից հետո Ալեն Սիմոնյանը գրառում էր արել՝ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի հասցեին ասելով «շան տղաներ»։

Դրանից հետո «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարները Ալեն Սիմոնյանին անվանել էին «անասուն», իսկ նրա մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցրել։ Բացի այդ, եթերներից մեկի ժամանակ հնչեցրել են արտահայտություններ, որոնք գնահատվել են, որպես սպառնալիք:

Այս պահին Նարեկ Սամսոնյանը ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են։