2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլի առաջին խաղում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը իրենց խաղերը ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:
Գաբրիել Սարգսյանը (վարկանիշ՝ 2616) սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգի (վարկանիշ՝ 2701) հետ:
Շանթ Սարգսյանը (վարկանիշ՝ 2664) սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Գերմանիան ներկայացնող գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի (վարկանիշ՝ 2640) հետ:
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը (վարկանիշ՝ 2728) սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի (վարկանիշ՝ 2660) նկատմամբ:
ԱՄՆ-ն ներկայացնող մեկ այլ հայ գրոսմայստեր Սամուել Սևյանը (վարկանիշ՝ 2701) սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Իտալիան ներկայացնող գրոսմայստեր Լորենցո Լոդիչիի (վարկանիշ՝ 2572) հետ:









