Foto

«Սամվել Բաբայան՝ մարդ, որ 26-28 տարեկանում իր վրա վերցնելով պատասխանատվություն դառնում է բանակի կամանդույուշի»

Մի բան էլ ասեմ Բաբայան Սամոյի շուրջ ու սրանով էս թեման իմ համար առժամանակ կամ մեկընդմիշտ փակեմ: Իր խաղացած պատմական դերի շուրջ արդեն ասել եմ, բայց մի անգամ էլ կրկնեմ: Ինչ-ինչ հանգամանքների և անձնական որակների արդյունքում պատմական բավականին ծանր ժամանակներում եղել է Արցախի ինքնապաշտպանության կամքի կենտրոն ու էդ փուլում հայությունը հաղթող է դուրս եկել: Այո ինչ-որ ժամանակ էդ մարդուն ինչպես ասում են «զվյոզդը տարած է եղել», բայց մի պահ պատկերացրեք մարդ, որ 26-28 տարեկանում իր վրա վերցնելով պատասխանատվություն դառնում է բանակի կամանդույուշի, այնուհետև գեներալ ու էդ բանակը դառնում է հաղթող բանակ: Դե՜ հասկանալի է, որ դա կարող էր իր հետ բերել նաև մեծամտության դրսևորումներ: Հիմա ավելի հասակովներն են մի երկու ցույցի մասնակցում, մի երկու հարցազրույց տալիս, ու «զվյոզդը» պատրաստ է: էլ չասեմ ոտից գլուխ «զվյոզդի» զոհ քաղաքական «գործիչների», «գեներալների» և այլ ծանր դեպքերի մասին:

Ապրես Զոհրաբյանի ՖԲ էջից