«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի այսօր կամ վաղը՝ նոյեմբերի 9-ին։ Հարցազրույցի առանցքում 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, որի տարելիցն է այս օրերին։ Հիշեցնենք, որ Քոչարյանն մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 8-ին էր ասուլիս հրավիրել։
Թե ինչ նոր ասելիք ունի, թերեւս կիմանանք հարցազրույցից։ Ի դեպ, երեկ երեկոյան էլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հյուրընկալվել է «Իմնեմնիմի» պոդքաստին։ Իսկ կապիտուլյացիայի խորհրդանշական օրը՝ նոյեմբերի 9-ին, Փաշինյանը հերթական խայտառակ ծեսն է ծրագրել՝ Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում մասնակցելու է Թալինի վանքում Թադե քահանայի կողմից մատուցվելիք պատարագին, որը թեեւ կարգալույծ արված չէ, սակայն դեմ է դուրս եկել Մայր Աթոռին եւ անցած շաբաթ մասնակցել է «ապօրինի պատարագին»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 08․ 11․ 25 թ









