Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք` 2 ամիս ժամկետով խափանման միջոցը, 24News-ին հայտնեց պաշտպան Պետրոս Պետրոսյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 16-ին Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը մեկ ամսով կալանավորվեց՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին օժանդակելու համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին վաղ առավոտից քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում։
Մերի Մանուկյան









