Ալբանիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային ծանրորդների պայքարում Մնացական Աբրահամյանը պոկում վարժությունում կատարել է երեք հաջող մոտեցում` բարձրացնելով 150 կգ, 155 կգ, 160 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում Աբրահամյանը երրորդն էր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 190, 196 և 201 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում հայ ծանրորդն առաջինն էր:
Երկամարտի արծաթե մեդալին Աբրահամյանն արժանացել է 361 կգ արդյունքով:
                
                                








