Ցավոք մեր երկրում կան անձինք, ովքեր 5000 դրամի դիմաց պատրաստ են վաճառել իրենց բջջային հեռախոսահամարով ակտիվացրած whatsapp կամ viber հավելվածները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Կրկին անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին զերծ մնալ իրենց բջջային հեռախոսահամարներով, կամ ուրիշների համար այլ հեռախոսաhամարներով էջեր (whatsapp, viber և այլն) բացելուց։
Մի օժանդակեք հանցավորներին, մի մատուցեք նրանց համար «ԱՐՋԻ» ծառայություններ։
Մեր տեսադաշտում հայտնված այդպիսի հարթակների արգելափակման և դրանց հետևում գտնվող անձանց հայտնաբերման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։
Հեռախոսահամարներով «Դռոպ» ծառայություն մատուցողների դեմ պայքարը կլինի իրավական։









