Foto

Արմավիրում կասեցվել է ապօրինի 5 հորի շահագործումը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Լուկաշին գյուղում «ԱԼՎԱՆ» ՍՊԸ-ն, Մայիսյան բնակավայրում Ա.Գ.-ն, Ս.Ղ.-ն և Արմավիր քաղաքում Ա.Թ.-ն, չունենալով ջրօգտագործման թույլտվություններ, ոռոգման նպատակով ջրառ են կատարել ապօրինի խորքային 1-ական հորից։

Արմավիր քաղաքում չրերի արտադրությամբ զբաղվող Ռ.Մ.-ն արտադրական և ոռոգման նպատակներով ապօրինի խորքային հորից իրականացրել է ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել է ապօրինի 5 հորի շահագործումը։

«ԱԼՎԱՆ» ՍՊԸ-ի տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 2.000.000դր. չափով։