Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի Անկախության հռչակագրում որոշակի խնդիրներ է տեսնում: Այս մասին նա հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Ես կարծում եմ, որ Անկախության հռչակագրում կան որոշակի խնդիրներ»,-նշեց Հարությունյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք կիսո՞ւմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ՝ Հարությունյանը դրական պատասխան տվեց:









