Foto

Թուրքիայում բազմահարկ շենք է փլուզվել

Ստամբուլից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գեբզե քաղաքում բազմահարկ բնակելի շենք է փլուզվել։ Այս մասին հաղորդում է NTV-ն։


Լրագրողների խոսքով՝ դեպքի վայրում են գտնվում արտակարգ ծառայությունները։ Փլուզված շենքի մոտակայքում ընթանում են մետրոյի գծի շինարարություններ։

A-Haber-ի փոխանցմամբ՝ փլատակների տակ կարող է լինել մոտ վեց մարդ։ Քաղաքապետ Զիննուր Բույուկգյոզը CNN-Turk-ին ասել է, որ շենքում ապրել է երկու ընտանիք՝ ընդհանուր առմամբ յոթ մարդ։ Դեռևս անհայտ է, թե արդյոք շենքի փլուզման պահին ներսում որևէ մեկը եղել է։



lurer.com