Foto

Երևանում գործող «Գրագսման» ՍՊԸ-ից գողացել են մոտ 14 միլիոն դրամ

Հոկտեմբերի 27-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Դավիթ Բեկի փողոց թիվ 54/1 հասցեում գործող «Դրագսման» ՍՊԸ-ում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, որտեղ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: 
 
Անհայտ անձը կամ անձինք ժամը 05:30-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են նշված ՍՊԸ-ի աշխատասենյակներից մեկի դռան փականը, ապա մտել ներս և այնտեղ եղած 2 չհրկիզվող պահարանները բացել են և այնտեղից գողացել մոտ 14 միլիոն դրամ: 
 
Դուրս գալիս կոտրել են նաև գույքը: 
 
Դեպքի փաստով «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածի մասին արդեն հաղորդում է ընդունվել «Դրագսման» ՍՊԸ-ի տնօրեն, Երևանի բնակիչ 47-ամյա Արթուր Գևորգյանի կողմից: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։