Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում տեղի են ունեցել թուրքերի դեմ բողոքի ցույցեր, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Բողոքի ակցիայի մասնակիցները բղավում էին այնպիսի կարգախոսներ, ինչպիսիք են՝ «Թուրքեˊր, դուրս» և «Ով չի ցատկում, թուրք է»։
Նշենք, որ բողոքի ցույցերը սկսվել էին Թուրքիայի քաղաքացու կողմից Չեռնոգորիայի բնակչի վրա հարձակումից։ Հոկտեմբերի 26-ի երեկոյան Չեռնոգորիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու Թուրքիայի քաղաքացիների՝ Պոդգորիցայի բնակչին դանակահարելու համար։ Այս միջադեպից հետո Չեռնոգորիայի իշխանությունները որոշել են չեղարկել Թուրքիայի հետ առանց վիզա ռեժիմը։









