Հոկտեմբերի 27-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ տեսակցության եկած քաղաքացուհի Ա․Դ․-ին։ Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել առանձնապես խոշոր չափի՝ 21,3 գրամ քաշով, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, սև զանգված։
Ա․Դ․-ն ձերբակալվել է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։









