Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում Քաթարի Պետության դեսպան Շեյխ Մեշալ բին Համադ Ալ Թանիի հետ։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպանները քննարկել են Հայաստանի և Քաթարի միջև համագործակցության խորացման նպատակով տնտեսական դիվանագիտության նախաձեռնությունների զարգացման կարևորությունը։









