Foto

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը երեկ երեկոյան հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը երեկ երեկոյան հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել։

Քննչական կոմիտեից 24News-ինհայտնեցին, որ համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձը հարցաքննվել է։

Հիշեցնենք, որ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում լսելի էր Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Հայր Աղան Երնջակյանի հեռախոսազրույցը, որի ընթացքում եկեղեցականները քննարկում էին հոգևոր ծառայության նշանակմանը վերաբերող հարցեր։

Ըստ ձայնագրության՝ Հայր Աղանը դիմել է Վեհափառ Հայրապետին՝ իրեն կարգալույծ հռչակելու խնդրանքով։