Foto

Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց, համապատասխան որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան լարված իրավիճակ էր Գյումրու քաղաքապետարանի մոտ։ Ոստիկանները շրջապատել էին համայնքապետարանի շենքը՝ փակելով մուտքերը, որի ընթացքում բախումներ եղան ոստիկանների հետ, կարմիրբերետավորները ուժ կիրառեցին՝ բերման ենթարկելով քաղաքացիներին։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ համայնքապետարանում քննչական գործողություններ են իրականացվել իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում։