Foto

Շարմ էլ Շեյխում ևս մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք Բաքվում պահվողների հարցը. Միրզոյան

Հաստատված խաղաղության պայմաններում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված հարցերի պայմաններում դեռևս կան որոշ հարցեր, որոնք դեռ լուծման կարիք են զգում և հավելյալ ջանքերի կարիք են զգում: Այս մասին Երևանում Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ տեղի ունեցող համատեղ ասուլիսի ընթացքում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող պատանդառված անձանց գերիների ազատ արձակման հարցն է: Մենք ամենօրյա աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը: Այս պահին ևս ես ուզում եմ հույս հայտնել, որ այս առումով մենք լավ նորություն կունենանք: Բառացիորեն երեկ նաև Շարմ էլ Շեյխում ևս կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը»,- նշել է նա:

Միրզոյանը կարևորել է նաև երրորդ երկրների մասնակցությունն այս գործընթացում քանի որ Բաքվում Կարմիր խաչի գրասենյակը փակվել է:

Աղբյուրը՝ tert.am