SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արամուսում ամուսիններին սպանած ստահակ ճիվաղը իր սև գործն անելուց հետո ևս 2 հոգու հրազենի գործադրմամբ սպանել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իր սև գործը 2-րդ անգամ տականքը կատարել է Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, կրակոցներ է արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվարված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ: Վերջիններս տեղում մահացել են:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքից ժամեր անց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների հետ Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել էին Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածվողին:
Կասկածյալը հայտնաբերվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։