Foto

Անահիտ Մանասյանը ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպան Էդիտե Մեդնեին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության դեսպան Էդիտե Մեդնեին (նստավայր՝ Վրաստան), հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։

«Ողջունելով դեսպանին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Դեսպան Էդիտե Մեդնեն շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար»,-ասված է հաղորդագրության մեջ։