Երասխ-Նախիջևան երկաթուղու կտորը 1 կմ-անոց հատված է․ դա անպայման գործարկվելու է,- ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ինչ եք կարծում՝ կարո՞ղ է՝ քառասուն քանի կմ-ը սարքենք, էդ մի կմ-ը՝ ոչ»,- ասել է նա։
Նա նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո երկուստեք ներդրումներ կարվեն. «Չեմ կարծում, որ մենք պետք է այնպես անենք, որ ներդրումներ անենք, բայց մեր խնդիրն է, որ մեր ապրանքները կարողանանք վաճառել Թուրքիայում, և երկրորդ՝ օգտագործենք թուրքական նավահանգիստների ու ճանապարհների պոտենցիալը։ Եւ արտաքին հասցնելու համար դրանք կլինեն ավելի մրցունակ, քանի որ թուրքական նավահանգիստներով Միջերկրական ծով դուրս գալը մոտավորապես 3 անգամ ավելի կարճ է, ինչն էլ էականորեն ազդում է տրանսպորտային ծախսերի, հետևաբար, ապրանքների մրցունակության վրա»։
Աղբյուրը՝ Lurer.com