Foto

Մեր բոլոր բեռնափոխադրողները դեպի ՌԴ մուտքի արգելք կունենան 3-ից 10 տարով, եթե այսպես շարունակվեց

Հայաստանցի մի քանի բեռնափոխադրողներ Ռուսաստան մուտքի արգելք են ստացել՝ երկրում գտնվելու թույլատրելի ժամկետը գերազանցելու համար։ Ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ 

«Այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով , օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր- խմբ․)։ 

ՌԴ տարածք մուտք գործելիս սահմանապահները պնդում են, որ այս օրենքը չպետք է վերաբերի բեռնափոխադրողներին և թույլ են տալիս նրանց մուտք գործել ՌԴ։ Ցավոք, դա չիմացության արդյունք է, իսկ ՌԴ ՆԳՆ աշխատակիցները կանգնեցնում են, հաշվում են օրերը։ Օրենքի կիրառությունը դրված է ոստիկանության վրա և նրանց թույլատրված է առանց դատարանի որոշման արտաքսել, ուստի իրենք օրենքով իրենց տրված իրավասությունն իրացնում են և դնում են մուտքի արգելք՝ հաշվարկելով ավել գտնված ժամանակահատվածը»,– նշել է փորձագետը։