«Բանակցությունների արդյունքում Գերմանիայի կողմից ՀՀ-ին կտրամադրվի 84.6 մլն եվրո դրամաշնորհ»,- ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանի և Գերմանիայի միջև համաձայնագրին։
Ըստ նախարարի՝ քննարկումների հիմնական շեշտադրումը եղել է վերականգնող էներգետիկայի էներգաարդյունավետության, մասնագիտական տեխնիկական կրթության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, տարածքային կառավարման բարեփոխումների, տեխնոլոգիական ոլորտի համագործակցությանը։
Նշենք՝ միջկառավարական հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերին՝ Բեռլինում։
Աղբյուրը՝ lurer.com