13 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են 136 չգրանցված աշխատողներ․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքները ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 2025 թվականի հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:
Մասնավորապես, 13 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են 136 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է 34 մլն դրամ տուգանք, իսկ 24 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 128․2 մլն դրամ տուգանք։