Foto

ՔՊ-ականները ծեծում են և մնում անպատիժ, իսկ նույն վարքը դրսևորած զինվորի հարազատը հայտնվեց բանտում

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․

«Ընտրովի արդարադատություն և քաղաքական վենդետա

Խուլիգանական վարք դրսևորած ՔՊ պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճում ծեծում, հայհոյում են ու մնում անպատիժ, իսկ նույն վարքը դրսևորած զինվորի հարազատը հայտնվեց բանտում:

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ մեկ ամսով կալանավորել են 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորի հորեղբորը՝ ակտիվ պահանջատեր Արսեն Ղուկասյանին։

Մարդը, որ տարիներով պայքարում է արդարության ու ճշմարտության համար, այսօր հայտնվել է բանտում՝ ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած քաշքշուկի համար։

Սա ոչ թե արդարադատություն է, այլ՝ իրապես քաղաքական վենդետա ընդդեմ պահանջատեր քաղաքացու։ Փոխանակ 5 տարի անց անհետ կորածներին որոնեն, լուր տան հարազատներին, բանտարկում են»: