Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին դատապարտելը վկայում է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության և արդարադատության բացակայության, հոգևոր-բարոյական նորմերի ոտնահարման մասին, և ունի քաղաքական ենթատեքստ, հայտարարել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի երկու տարվա ազատազրկման դատավճիռը ևս մեկ վկայություն է այն բանի, որ Հայաստանում ժողովրդավարություն և արդարադատություն գոյություն չունեն, և դա հոգևոր-բարոյական բոլոր նորմերի խախտում է։ Ակնհայտ է, որ դատարանի որոշումն ընդունվել է մի քանի ամիս առաջ խորհրդարանական ընտրություններից և ունի քաղաքական ենթատեքստ, կապված է ժողովրդի մեջ սկզբունքային և հայրենասեր արքեպիսկոպոսի ժողովրդականության հետ», – հայտարարել է Աբրահամյանը։
Նա հիշեցրել է, որ ժամանակին դատապարտված արքեպիսկոպոսը հրաժարվել էր հոգեհանգստյան կարգ կատարել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ՝ այդ կերպ արտահայտելով իր վերաբերմունքը վերջինիս քաղաքականության նկատմամբ, այդ թվում՝ եկեղեցու հանդեպ վարած քաղաքականության։
«Եկեղեցու և նրա սպասավորների դեմ պայքարը ոչ ոքի պատիվ չի բերում և անջնջելի բիծ է թողնում ոչ միայն իշխանության, այլ, ցավոք, նաև ամբողջ հասարակության վրա», – ամփոփել է Աբրահամյանը։