ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգմավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «44-օրյա պատերազմի գլխավոր պատասխանատուները ազատ շրջում ու պաշտոնի կռիվ են անում, իսկ զինվորականները մեկը մյուսի հետևից լուռ ազատազրկվում են: Իհարկե կան զինվորականներ, որոնց որոշումներին ու գործողություններին պետք է իրավական գնահատական տրվի և դա կարող են նաև ծանր պատիժների հանգեցնել, սակայն խնդիրն այլ տեղ է: Կռվից հետո իշխանությունը ոմանց «փշի-փշի» էր անում, լռության դիմաց կոչումներ ու պաշտոններ տալիս: Սրանք, այսպես ասած, արխային ընկան, իսկ հետո եղավ այն, ինչ սպասելի էր` հերթով զոհաբերվում են հանուն քաղաքական իշխանության և նրանց պաշտոնավարման շարունակականության: Ի՞նչ ասեմ, շարունակեք լռել պարոնայք սպաներ և գեներալներ, բայց հիշեք, որ իշխանությունը ոչ մեկիդ չի խնայելու, որովհետև դուք իրենց համար պարզապես «պահեստային քայլ» եք, ում ըստ իրավիճակին կդատեն, կնստացնեն ու կվարկաբեկեն»: