Foto

Մակրոնն ու Փաշինյանը համատեղ հանցանք են գործել․ Արեգնազ Մանուկյան

Արեգնազ Մանուկյանը գրել է․

Արցախի դահիճները
«Ջերմ հանդիպում ունեցա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի աթոռը զբաղեցնողն Արցախը համարում է թոկ՝ Հայաստանի վզին, սովետական հայրենասիրության մնացուկ, բեռ։ Բնական է, որ այս մտածողությամբ մարդը պետք է Մակրոնի հետ ջերմ հանդիպում ունենա։ Չէ՞ որ հենց Մակրոնն է լուրջ դերակատարություն ունեցել «թոկը» Ադրբեջանին հանձնելու գործում։
2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում հենց Մակրոնի ժպտացող ու քաջալերող հայացքի ներքո է Նիկոլն Արցախը դավաճանաբար հանձնել Ադրբեջանին։
Մակրոնը Միշելի հետ՝ Բայդենի թելադրանքով ու Էրդողանի կուլիսային մասնակցությամբ գլուխ բերեցին Արցախի նվիրաբերումը՝ Նիկոլի ձեռքերով։ Հենց Մակրոնի ակտիվ դերակատարմամբ ճանապարհ բացվեց Արցախից հայերի էթնիկ զտման համար։
Հայաստանը Թուրքիայի տակ մտցնող Նիկոլի համար Մակրոնը թանկագին դեմք է։ Դրա համար էլ հանդիպումը ջերմ է գնահատվում։
Մակրոնն ու Փաշինյանը համատեղ հանցանք են գործել։ Իսկ համատեղ հանցանքը, ինչպես հայտնի է, միավորում է մարդկանց։