Երևանում կգործեն սեզոնային գրիպի դեմ շարժական պատվաստումային կետեր՝ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը աշխատանքային օրերին` ժամը 10։00-ից 16։00-ը:
Շարժական պատվաստումային կետում կարող են պատվաստվել ինչպես Հայաստանի, այնպես էլ` օտարերկրյա քաղաքացիները:
Վերնիսաժի տարածքում շարժական պատվաստումային կետը կգործի նշված ժամանակահատվածում՝ մշտապես, իսկ մյուս շարժական պատվաստումային կետերում՝ սահմանված ժամանակացույցով:
Ժամանակացույց (աշխատանքային օրերին) ժամը 10։00-ից 16։00-ը․
1. Վերնիսաժ ( 01.10.2025թ.-30.11.2025թ.)
2. Գայի արձան (01.10.2025թ.-10.10.2025թ.)
3. Մերգելյան այգի - Կոմիտաս պողոտա 1 (13.10.2025թ.-24.10.2025թ.)
4. Գարեգին Նժդեհի հրապարակ (27.10.2025թ.-07.11.2025թ.)
5. Սասունցի Դավիթ կայարան (10.11.2025թ.-14.11.2025թ.)
6. Անդրանիկի փողոցի հրապարակ (17.11.2025թ.-21.11.2025թ.)
7. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի հարակից զբոսայգի (24.11.2025թ.-28.11.2025թ.):