Foto

22 բնակելի տարածքներ նվիրատվությամբ տրամադրվել են 59 անձի. Պետգույքի կառավարման կոմիտե

Տարեսկզբից մինչև սեպտեմբերի 26-ի դրությամբ՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն, 20 ընտանիքի (59 անձի) նվիրատվությամբ տրամադրվել է 22 բնակելի տարածք, հայտնում են Պետական գույքի կառավարման կոմիտեից։

Ներկայումս շրջանառության մեջ է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» ՀՀ կառավարության երկու որոշման նախագիծ, ևս մեկը գտնվում է քննարկման փուլում։

Նախագծերի ընդունման արդյունքում նվիրատվության կարգով սահմանված չափանիշներին համապատասխանող 13 ընտանիքի (21 անձի) կհատկացվի 13 բնակելի տարածք։

Տրամադրված բնակելի տարածքները գտնվում են՝

ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1,

Արարատի մարզ, գ․ Դարբնիկ, Անդրանիկի 2,

ք․Երևան, Շիրակի 2/32 և Մոլդովական 29/1 հասցեներում։