ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-Invoicing) համակարգում ստորագրելու հետ կապված խնդիրների վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «ԱՅԴԻ» ՓԲԸ-ի և Հեռախոսազանգերի աջակցման կենտրոնի հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ առաջացած խնդիրները հնարավորինս արագ և արդյունավետ կարգավորելու համար։
«Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,-հայտնում են ՊԵԿ-ից։









