Foto

Արցախը հայաթափվեց, իսկ դրան զուգահեռ միջազգային իրավունքն իր մահն արձանագրեց. Աբրահամյան

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակման հետևանքով ունեցել ենք 244 զոհ, որից 11-ը` քաղաքացիական անձինք:


Այս պահի դրությամբ, 11 անձ համարվում է անհայտ կորած:


Այս գործողության հետևանքով շուրջ 2 տասնյակ հայեր ադրբեջանական գերությունում են և նրանց նկատմամբ կեղծ դատավարություններ են տարվում:


Ադրբեջանական հարձակմանը նախորդել էր 2022 թվականի Պրահայի հայտնի գագաթնաժողովը, որտեղ Փաշինյանը համաձայնության էր եկել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ:


Դրան հետևեց արցախյան դաժան բլոկադան, որի կրիտիկական պահին էլ սկսվեց ադրբեջանական հարձակումը:


Այս ագրեսիան տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների և միջազգային դերակատարների լուռ կոնսեսուսի ու հանցավոր անգործության պայմաններում. Արցախը հայաթափվեց, իսկ դրան զուգահեռ միջազգային իրավունքն իր մահն արձանագրեց:


Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներին:


Շուտափույթ վերադարձ ադրբեջանական բանտում գտնվող բոլոր հայերին: