Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ու գլխավոր քարտուղար
Մհեր Խաչատրյանի մասնակցությամբ աշխատակցի ամուսնուն առևանգելու և նրան ծեծի ենթարկելու
ենթադրյալ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, որ կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը մի խումբ անձանց հետ մարդ է ծեծել։ Vesti.am-ի տեղեկություններով ծեծի ենթարկվածը
կոմիտեի Եկամուտների և ծախսերի հաշվառման բաժին արդեն նախկին պետ Վերոնիկա Նանյանի
ամուսինն է։
Ըստ ամուսնու՝ կնոջն
անարդարացի են աշխատանքից ազատել և առանց օրինական հիմքերի, և ինքը՝ Թովմասյանը, կնոջ
հետ վատ է խոսել։ Ամուսինը նախ զանգահարել է Կադաստրի կոմիտեի պետին, ով զանգերին և
իրեն հանդիպելու առաջարկին չի համաձայնել։ Խոսել է նաև գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանի
հետ։ Ոչ մի արձագանք չստանալով՝ Թովմասյանին ձայնային հաղորդագրություն է ուղղարկել
պետին։ Ինչ ցանկացել է հանդիպմանն ասել ձայնային հաղորդագրությամբ արել։
Ըստ ոստիկանություն ներկայացված հաղորդման՝ Վերոնիկա Նանյանի ամուսնուն՝ Արթուրին,
հողորդագրությունն ուղղարկելուց մի քանի ժամ անց առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։
Ծեծին մասնակցել է շուրջ 50 մարդ և այն տևել է մի քանի ժամ։ Vesti.am-ի ՆԳՆ ոստիկանությանը
մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ
հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)
և 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը):
Կատարվում է նախաքննություն։