Foto

Հրազդանում խանութ է այրվել. հրդեհի հետևանքով կան հոսպիտալացվածներ

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  սեպտեմբերի 15-ին, ժամը 18։32-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունի հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկում գտնվող մթերային խանութում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:40-ին: Այրվել են խանութը (մոտ 40 քմ)՝ գույքով։ Փրկարարները շենքից և խանութից տարհանել են երկու քաղաքացու, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։