Foto

1 ամսում պետական պարտքն աճել է 116 մլն դրամով. կանխատեսումներն ու իրականությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 852 մլն 137 հազար ԱՄՆ դոլար է: Հուլիսին արդեն այս ցուցանիշը զգալի փոփոխություն է կրել եւ դարձել 14 մլրդ 98 մլն ԱՄՆ դոլար։


Արտաքին պարտքը՝ 6 մլրդ 943 մլն 296 հազար, իսկ ներքինը 6 մլրդ 908 մլն 842 հազար դոլար է:

Հունիս ամսվա տվյալների համաձայն՝ մեկամսյա կտրվածքով ՀՀ պետական պարտքն ավելացել է 116 մլն 520 հազար դոլարով: Ընդ որում՝ արտաքին պարտքը 46 մլն 7 հազար դոլարով պակասել է, իսկ ներքինը ավելացել է 162 մլն 527 հազար դոլարով:


2024 թվականի դեկտեմբերի 31-ին ՀՀ պետական պարտքը 12 մլրդ 842 մլն 240 հազար դոլար էր, որից արտաքինը՝ 6 մլրդ 454 մլն 151 հազար, իսկ ներքինը՝ 6 մլրդ 388 մլն 88 հազար դոլար:

Հարկ է նշել, որ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2024-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 12,157 մլրդ դոլար, որը մեկ տարի անց աճել է գրեթե 1 մլրդ դոլարով։

Հարկ է նշել, որ դեռ 2018 թվականին կանխատեսում կար, որ Հայաստանի պետական պարտքը 2018 թվականի վերջին հնարավոր է հատի 7 միլիարդ դոլարի սահմանագիծը: Սակայն ՔՊ-ականների կառավարման 7 տարիների ընթացքում այն կրկնապատկվել է»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 13. 09․ 25 թ