Foto

Մենք որդեգրել ենք հաշվետվողականություն և թափանցիկություն. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Մենք որդեգրել ենք հաշվետվողականություն և թափանցիկություն: Ինչ կա՝ թափանցիկ ենք, բաց ենք: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Պատկերացնո՞ւմ եք՝ նախորդ մեկ տարվա ընթացքում, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը մեր թիկունքում որքան են «ուրիշների ականջներ» փնտրել: Եթե որևէ մեկի ականջը կարողանային տեսնել կամ նշմարել, վստահաբար դրա մասին խոսված կլիներ», - նշել է Սարգսյանը:

Նա ասել է, որ անկեղծությունն ու  թափանցիկությունն իրենց ուժի ամենահզոր զենքերից են, հավելելով՝ եթե կան մարդիկ, որոնք դեռ փորձելու են «ուրիշների ականջներ» փնտրել, խորհուրդ կտամ անօգուտ գործով չզբաղվել:

Մանրամասները՝ տեսանյութում.