Foto

ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանած ընկերությունները կվերադարձնեն հավելյալ հասույթը. Թունյան

ՄՊՀ-ն որոշում է կայացրել ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանած ընկերությունների վերաբերյալ: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Դեռ անցած տարվանից տնտեսվարողները բողոքում էին, որ ՀԴՄ սպասարկման ծառայություններ մատուցող ընկերությունները, գրեթե միաժամանակ, կտրուկ բարձրացրել են գները:

Այս հարցով դիմել էին նաև մեզ՝ պատգամավորներիս, ինչին ի պատասխան, նշել էինք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում վարույթ է հարուցվել, և խնդիրը շուտով լուծում կստանա:

ՄՊՀ-ն որոշումն արդեն կայացրել է, համաձայն որի՝ ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանած ընկերությունները՝

հետ կվերադարձնեն տնտեսավարողներից հավաքագրված հավելյալ հասույթը,

կդադարեցնեն  չհիմնավորված բարձր և խտրական գների սահմանումն ու կիրառումը,

կտուգանվեն 288.8 միլիոն դրամով:

Որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ»,- գրել է պատգամավորը: