Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։45-ի սահմաններում Շոպրոնի փողոցում «Iveco» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին, ապա կայանված «Tesla»-ին և թիվ 25/3 հասցեի տան երկաթե դարպասին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով բեռնատարի վարորդին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով քարե պարիսպը մասամբ փլուզվել է, իսկ «Tesla»-ն վերածվել է մետաղե ջարդոնի։
Հրշեջ-փրկարարները տեղում հերթապահություն են կատարել, քանի որ վնասվել էին նաև էլեկտրալարեր, ապա ժամանած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցը հոսանքազրկել է այն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են բեռնատարի և կայանված ավտոմեքենայի վարորդների ինքնությունը։